Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ըստ ԱԻՆ-ի, երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհով

Ըստ ԱԻՆ-ի, երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհով
15.11.2020 | 21:49

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ ԱԻՆ-ի, Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Նշենք, որ Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառի շրջանից հայկական զորքերի դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, հայկական կողմն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով և Ադրբեջանը համաձայնել է՝ հումանիտար նկատառումներից ելնելով, քանի որ Քելբաջարից Հայաստան տանող միակ ճանապարհի գերբեռնվածության պատճառով հնարավոր չէ գործընթացն ավարտել մինչև նախատեսված ժամկետը։

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ